ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ


Ինչպես պարզվում է, Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրան են պատկանում 8 բնակարան Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, ութ ամառանոց` երկրի տարբեր վայրերում: Իսկ վերջերս էլ Վլադիմիր Վոլֆովիչն իր կնոջն է նվիրել 7 բնակարան Մոսկվայի կենտրոնում: Այդ բնակարաններից մի քանիսը տրվելու են վարձով, մեկում տիկին Ժիրինովսկայան ստեղծելու է իր սալոնը: Ժիրինովսկու հարստությունների մեջ են մտնում նաև բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ, բաղնիքներ, ինչպես նաև գեյ-ակումբներ…