«ՆԱ-ՆԱ»-ն ՓՐԿՎԵՑ ԻՐԱԿԱՆ ՄԱՀԻՑ


Ռուսական հայտնի «Նա-նա» խումբը գտնվում էր այն ինքնաթիռում, որը Սուրգուտից թռչում էր Մոսկվա: Թռիչքի ժամանակ հանկարծ ինքնաթիռում հրդեհ բռնկվեց: Ինչպես մյուս ուղևորները, այնպես էլ խմբի անդամները հայտնվեցին սարսափի ու շփոթի մեջ տեսնելով ինքնաթիռում տարածվող կրակը: Շուտով ինքնաթիռի հետնամասն առանձնացավ ու կտրվեց` դեռ օդ չբարձրացած ինքնաթիռը բաժանելով երկու մասի: Վրա հասած հրշեջներին մի կերպ հաջողվեց մեկուսացնել կրակն ու գերության մեջ հայտնված արտիստներին տեղափոխել շտապօգնության մեքենաների մեջ, ուր նրանք ստացան առաջին օգնությունը: Այսպես ռուսական ամենահայտնի խմբերից մեկի անդամները փրկվեցին իրական մահից: