ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ


Կուրիլյան կղզիները վերջին շրջանում սկսել են հետաքրքրել ինչպես սուր զգացողությունների սիրահար ռուս զբոսաշրջիկներին, այնպես էլ իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներին: Այստեղ են գալիս ինչպես տարբեր երկարամասերի և նահանգների ղեկավարներ, այնպես էլ Պետդումայի պատգամավորներ, դաշնային կառավարության ներկայացուցիչներ: Այս այցելությունները չափազանց անհանգստացրել են ճապոնական իշխանություններին, ովքեր անընդհատ բարձրացնում են Ռուսաստանին անցած մի քանի ճապոնական կղզիների վերադարձի հարցը: Ճապոնացիները ոչ միայն անհանգստացած են այն զգացողությամբ, թե ռուսներն ուզում են առավել ամրապնդել իրենց դիրքերը կղզիներում, այլև կասկածում են, թե Ռուսաստանը հետազոտում է տարածքը` նոր պաշտպանական կառույցներ ստեղծելու համար: