Հանգավ ի մեռելոց


Ամերիկյան Տեխաս նահանգում երեք օր առաջ մահկանացուն կնքեց Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին` Յունիս Սանբորնը: Ինչպես տեղեկացրել է ԲիԲիՍի¬ն` Յունիսը վախճանվել է 114 տարեկանում: Ըստ փաստաթղթի, նա ծնվել է 1896 թ., սակայն մահվանից դեռ շատ առաջ, կինը պնդել է, որ գրանցումների բյուրոյում սխալ են նշել իր ծննդյան տարեթիվը. իրականում ինքը մեկ տարով մեծ է: Սանբորնը ողջ կյանքում տնային տնտեսուհի է եղել ու, հավանաբար, շատ հետաքրքիր կին. նա ամուսնացել է 3 անգամ: