ՊՐԵՍՆՅԱԿՈՎԸ ՄԻԼԻՈՆ Է ԳՏԵԼ


Կրտսեր Վլադիմիր Պրեսնյակովն անսպասելիորեն դարձել է միլիոնատեր: Իր տունը մաքրելիս նա գտել է մի իր, որը, իր կարծիքով, վաղուց կորած էր համարվում: Դա հնագույն մի ժամացույց է, որը գնահատվել էր մեկ միլիոն ռուբլի: Ուրախացած երգիչն անմիջապես ժամացույցը տարել է Մոսկվայի հնաոճ իրերի հարուստ խանութներից մեկն ու ստացել մեկ միլիոն ռուբլին, որով հիմա պատրաստվում է համերգային շրջագայությունների մեկնել Միացյալ Նահանգներ: