ԽԱԲԱՐՈՎՍԿՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵԽԱ Է ԾՆՎԵԼ


Խաբարովսկում հսկա է ծնվել. այսպես են արձանագրում բժիշկները 33-ամյա Վերա Օվչիննիկովայի նոր զավակին, որը ծնվել է 7, 21 կիլոգրամ քաշով և 63 սանտիմետր հասակով: Երեխան լույս աշխարհ է եկել «կեսարյան հատման» միջոցով, քանի որ բժիշկներն ի սկզբանե անհանգստացած են եղել մոր առողջական վիճակով: Երեխան դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո, մանավանդ որ նա հենց հսկայի ախորժակ էլ ունի: Նրան չի բավարարում մայրական կաթը, ուստի առաջին օրից նրան կերակրում են նաև արհեստական կերերով: Ըստ բժիշկների, սա Խաբարովսկի երկրամասի պատմության մեջ առաջին արտասովոր երեխան է: