Նախարարն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեստրաբին և ռազմական կցորդ Իվան Տրնկային: Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին, ապա նշեց, որ երկու երկրների միջև սկզբնավորման փուլում գտնվող ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի, ինչի վկայությունն է նաև ՀՀ-ում առաջին անգամ Չեխիայի ռազմական կցորդ` ի դեմս Իվան Տրնկայի, նշանակվելու փաստը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը փաստեց, որ առկա են բազմաթիվ բարենպաստ հնարավորություններ` զարգացնելու համագործակցությունը ռազմական և ռազմաքաղաքական բնագավառներում, ինչպես ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում, այնպես էլ ԵՄ «նոր հարևանության» և նախաձեռնվող «արևելյան գործընկերության» շրջանակներում: Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ