Եվս մեկ քրգործ` ընդդեմ փախստական օլիգարխի


Ոչ անհայտ Բորիս Բերեզովսկին արդեն 7 տարուց ավելի հեռու է իր երկրի սահմաններից, սակայն նրա անունը նորից հոլովվում է ՌԴ մայրաքաղաքային դատասրահներում£ Այս անգամ նրա դեմ հայցը Սամարայի կառավարությունից է, որի նախապատրաստած հայցի պահանջով Բերեզովսկին պետք է հատուցի պատճառած վնասը£ Տուժող մյուս կողմի`«ԱվտոՎԱԶ»¬ի ներկայացուցիչները դատական նիստին ներկա չեն գտնվել£ Ըստ մեղադրողների` 1994 թ. «ԼոգոՎԱԶ»¬ի տնօրեն Բերեզովսկին «ԱվտոՎԱԶ»¬ի հետ` տարբեր մոդելների 20 հազար մարդատար մեքենաների մատակարարման պայմանագիր է կնքել 144 միլիարդ ռուբլի արժողությամբ£ Գումարը մնացել է «օդում», իսկ Սամարայի մարզի բյուջեն այդ մեքենայության արդյունքում կորցրել է ավելի քան 58 միլիոն ռուբլի£ Մինչ շարունակվում է հետաքննությունը, մեղավորը քաղաքական հալածյալի կարգավիճակով շարունակում է հանգիստ ապրել Մեծ Բրիտանիայում£ Հայրենիքում արդեն իսկ նրան սպասվում է 6 տարվա ազատազրկում` «Աերոֆլոտ» ընկերությունից 214 միլիոն ռուբլու հափշտակման համար£ «ՍԲՍ-Ագրո» բանկը նույնպես «կթու կով» է դարձել օլիգարխի համար` կորցնելով 13 միլիոն ռուբլի£ Մեկ այլ քրեական գործի առիթ էլ դարձել է համեմատաբար վերջերս տարածված այն հայտարարությունը, թե իրբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները մահափորձ են նախապատրաս տում Բորիս Բերեզովսկու դեմ£