Եվրոպան իսկապե՞ս մահմեդականանում է


Այսպիսի հարցադրումը երևի ավելի շատ հռետորական է այսօր:

Երեխաների մասին պատմող BΖbyCentre պորտալն ամեն տարի կազմում է Մեծ Բրիտանիայում նորածիններին տրվող ամենատարածված անունների ցանկը: Ու դա ինքնանպատակ չէ. դրանով կարելի է եզրակացնել, թե ինչպես է փոխվում երկրի ազգային կազմը:

Ընթացիկ տարում ամենատարածված անունը Մուհամեդն է, որն անցյալ տարի 27-րդ հորիզոնականում էր: Դրան հաջորդում է Օլիվեր անունը, որը 2013-ին գլխավորում էր տղա երեխաների ցանկը: Բրիտանաբնակների սիրած անուններից 3-րդը Ջեկն է:

Նորածին բրիտանացիներին նաև ինքնատիպ անուններով են կնքել այս տարի` Պրինց, Կարոլ, Յունիոր:

Ծնված աղջիկներից ամենաշատը Սոֆյա անվանակիրներն են, այնուհետև Էմիլիաներն ու Լիլուները:

Պորտալի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոն նշել է, որ իրենց կազմած ցանկում տարեցտարի ավելանում են արաբական, իսկ այս տարի նկատելիորեն շատացել են հնդկական անունները: Ու այս ֆոնին անգլիացիների երբեմնի շատ սիրելի Գարրի և Ուիլյամ անունները մղվել են ցանկի վերջին տեղերը:

Ի դեպ, Մուհամեդ անունը բավական տարածուն է դարձել նաև Նորվեգիայում:

Սա արդեն ժողովրդագրական ցուցիչ է: