ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կին կլինի.

համոզված է Օբաման


Բայց ո´չ իր կողակից Միշելը: Իր այս համոզմունքը գերտերության առաջնորդը բարձրաձայնել է ABC ալիքով հեռարձարկված հարցազրույցում, որին նա մասնակցել է իր կնոջ` Միշել Օբամայի հետ:

- Որևէ կասկած չկա, որ շատ շուտով մեզ մոտ կին նախագահ կլինի,- վստահորեն ասել է Օբաման:

Իսկ Առաջին տիկինը հավելել է, որ ինքը չի ցանկանում նախագահի պաշտոնում փոխարինել ամուսնուն:

Կին նախագահի հավանականության մասին խոսակցությունները նոր չեն ԱՄՆ-ում: Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ևս ենթադրություն էր հայտնել, որ շուտով երկրի առաջնորդը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կլինի: Ի տարբերություն Օբամայի` Քլինթոնը հավանաբար իր կնոջը` Հիլարիին նկատի ուներ:

Նախագահական զույգը հարցազրույցում քննարկել է ընտանեկան պարզ հարցեր և խոստովանել են, որ դեռ չեն որոշել, թե որտեղ են ապրելու նախագահական ժամկետի ավարտից` 2017 թվականից հետո: Հավանաբար կմնան Վաշինգտոնում, որպեսզի օգնեն իրենց կրտսեր դստերը.

- Հարկ կլինի հոգալ, որպեսզի նրա մոտ ամեն ինչ լավ լինի` մինչև կգնա համալսարան,- ասել է հայր Օբաման:

Խոսքը Սաշա դստեր մասին է, ով սովորում է Վաշինգտոնի արվարձանում գտնվող պետական հանրակրթական դպրոցներից մեկում:

Մինչ ընտրվելը նրանց ընտանիքն ապրել է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ):