«Պատվերով սպանությունների շուկա» համացանցում


Հրաշագործ համացանցը նաև այլասերության, մոլորությունների մեջ է մղում: Այս առնչությամբ ահազանգեր հնչեցվում են, թեև անցանկալին կանխելու մասին դեռևս ոչ մեկը չի խոսում: Եղածը քիչ էր, հիմա էլ վայրագներն են իրենց արյունոտ բիզնեսը համացանցով վարում:

AssΖssinΖtion MΖrket կայքի յուրաքանչյուր այցելու Bitcoin էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կարող է վճարել` այս կամ այն մարդու սպանության համար: Իսկ սպանությունն իրագործելուց հետո գումարը հանձնվում է մարդասպանին:

Ass. MΖrket-ի ենթադրյալ հիմնադիրն իրեն կոչել է Ակիրա Կուրոսավայի «Թիկնապահը» ֆիլմի հերոսի անունով` Սանձյուրիո Կուվաբատակե: Նա հայտարարել է, որ ծրագրում է հետագայում ավելացնել օգտատերերի քանակը և լիովին զբաղվել քաղգործիչների սպանություններով, որպեսզի «բոլորին ստիպի վախենալ հանրային որևէ պաշտոն զբաղեցնել»:

- Արդյունքում կայքն ամբողջ աշխարհում կոչնչացնի բոլոր կառավարությունները: Ես հավատում եմ, որ դա կփոխի աշխարհը և այն ավելի լավը կդարձնի,- ասել է Սանձյուրիո Կուվաբատակեն:

«Վարձու մարդասպանների շուկան» գործում է արդեն 4 ամսից ավելի: Ներկայում այդ կայքում տեղադրված է 6 պատվեր: Այդ թվում` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, անվտանգության գործակալության ղեկավար Քիտ Ալեքսանդերի, ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերի, ԱՄՆ Դաշնային ռեզերվի կառավարիչների խորհրդի նախագահ Բեն Բերնանքսի դեմ պատվերները հավաքել են ամենախոշոր գումարը` ավելի քան 85 հազար դոլար:

Forbes-ի աշխատակից Էնդի Գրինբերգը դիմել է հետախուզական ծառայություններին` պարզելու, թե հատուկ ծառայությունները ճշտո՞ւմ են «Պատվիրված սպանութ յունների շուկայի» մասին տեղեկատվությունը: Հետախուզության դաշնային բյուրոյում հրաժարվել են մեկնաբանել լուրը: Իսկ կինոհերոս սամուրայի անվամբ հանդես եկող Սանձյուրոն նշել է, որ «զոհերի» ցանկում կհայտնվեն միայն օգտատերերի առաջարկված անձինք: Նա նաև հավաստիացրել է, որ այս կայքը հերթական խարդախության թակարդ չէ` ժողովրդից գումարներ կորզելու նպատակով: Մանավանդ, ինչպես պնդել է նա` իրեն փողերը չեն հետաքրքրում: (տեղեկացրել է Vesti.ru-ն):