Լավագույն քաղաքներն ուսանողության համար


Այս ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների վարկանիշային ցանկում ներառվել են առնվազն 250 հազար բնակիչ և երկու համալսարան ունեցող քաղաքները, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն համալսարանների Qs World University RΖnkings ցուցակում:

Քառորդ միլիոն բնակչություն և 2-ից ոչ պակաս համալսարան ունենալու նախապայմանին համապատասխանել են 98 քաղաք, որոնցից Qs-ը ընտրել է 50 լավագույն ներին: Դրանք գնահատվում են 5 չափանիշներով. բուհերի միջազգային հեղինակությունը, ուսանողների շրջանում դրանց հանրաճանաչությունը, քաղաքի կենսամակար դակը, գործատերերի բարի համբավը և ուսման մատչելիությունը (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Ուսումնասիրության արդյունքներով առաջին տեղում Ֆրանսիայի մայրաքաղաքն է (417 միավոր), երկրորդում` Լոնդոնը (415 միավոր): Առաջին լավագույն եռյակը սահմանափակում է Սինգապուրը (411 միավոր), որին հաջորդում են Սիդնեյը, Մոնրեալը, Բոստոնը, Մելբուռնը, Ցյուրիխը, Հոնգկոնգը և Մյունխենը:

Համալսարանառատ Երևանի մասին, իհարկե, խոսք չկա: Իսկ Մոսկվան անցյալ տարվա 37-րդ հորիզոնականից իջել է 38-րդ` 309 միավորով: Նույնքան միավորներով 38-րդ տեղը կիսում են ամերիկյան Լոս-Անջելեսը և ավստրալական Ադելաիդա քաղաքները: