ՀՈՒՄՈՐ
***Երիտասարդ կինը մեքենան կանգնեցնում է արգելող նշանի տակ: Մոտենում է ճանապարհային ոստիկանը.
- Դուք ոչինչ չե՞ք տեսնում:
Կինը մոլորված շուրջն է նայում, ապա ժպտալով ասում.
- Ներեցեք, պարոն տեսուչ. ես նոր նկատեցի, որ ձեր համազգեստը լրիվ նոր է:
***- Կուզենայի իմանալ, թե դու անկողնում ոնց ես,- իրեն անկողին հրավիրող տղամարդուն հարցնում է կինը:
- Մի´ հուզվիր, երկտեղանոցում ազատ տեղավորվում եմ:
***Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի´ լսիր, թե նրա մասին ինչ են ասում ուրիշները: Ուշադիր լսիր, թե նա´ ինչ է ասում ուրիշների մասին:
***Հոգևորականը որոշեց եկեղեցի կառուցել հիփոթեքային վարկով և... կորցրեց հավատը:
***Գովազդ.
- Չե՞ք կարողանում հրաժարվել ալկոհոլից: Չե՞ք կարողանում հաղթահարել օղեմոլությունը: Հոգ չէ. դիմեք մեզ, և մենք կօգնենք ձեզ: Մեզ մոտ էժանագին օղու մե˜ծ ընտրություն կա: