Ո՞Վ ԿԼԻՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ


Այն պահից, երբ ճշտվեց, որ նոյեմբերի 14-ին ԱԺ հերթական նիստի ժամանակ հրաժարական է ներկայացնելու Հովիկ Աբրահամյանը` գլխավորելու համար Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, խորհրդարանում ակտիվ քննարկումներ են ծավալվել այն հարցի շուրջ, թե ով է ընտրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: Հասկանալի է, որ կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն, խորհրդարանի նախագահի պաշտոնը պատկանում է ՀՀԿ-ին: Ուրեմն` հենց այս կուսակցությունն էլ առաջադրելու է նախագահի թեկնածուին: Շրջանառվում են մի քանի անուններ, սակայն ամենահավանական թեկնածուն համարվում է Դավիթ Հարությունյանը, ով հանդիսանում է ամենամեծ հեղինակությունն ունեցող պատգամավորը եվրոպական կառույցներում: Առայժմ թե´ Դավիթ Հարությունյանը, թե´ նրա կուսակիցները ոչ հերքում, ոչ էլ ժխտում են տեղեկությունը, սակայն օրավուր մեծանում է նրա ընտրության հավանականությունը: