ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱԶԱՏՎԻ


Չնայած օրեր առաջ համառորեն լուրեր էին պտտվում, թե փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տալիս, նա մնաց իր պաշտոնում: Սակայն մեր իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԺ նախագահի ընտրությունից անմիջապես հետո ունենալու ենք նաև նոր փոխվարչապետ: Այս պաշտոնի ամենահավանական թեկնածու է համարվում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում դեռ վերջերս կամենում էին տեղափոխել այլ աշխատանքի` գեներալ Մանվելի որդուն, ով Էջմիածնի քաղաքապետն է, մարզպետ նշանակելու համար: Աշոտ Ղահրամանյանից զատ շրջանառվում են այլ անուններ ևս: Մասնավորապես խոսվում է ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի մասին, ով համարվում է ՀՀԿ ամենամեծ հեղինակություն ունեցող պատգամավորներից մեկը: