«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄՏՈՐՈՒՄ Է


Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, «Ժառանգություն» կուսակցությունում վերջին օրերին չափազանց լարված քննարկումներ են ընթանում ՀԱԿ-ին միանալու շուրջ: Եթե կուսակցության մի շարք ղեկավարներ համաձայն են սատարելու Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Արմեն Մարտիրոսյանն ու նրա համախոհները կտրականապես դեմ են ՀԱԿ-ին միանալ: Հենց սա էլ կուսակցության ներսում հասունացնում է դիմակայությունը: Հետևաբար չի բացառվում, որ առաջիկայում հերթական անգամ «Ժառանգությունը» կարող է կանգնել լինել-չլինելու խնդրի առջև: Չի բացառվում նաև, որ Արմեն Մարտիրոսյանը հրավիրի կուսակցության ժողով և պահանջի հեռու մնալ Կոնգրեսից` չնայած շատերը խանդավառված են Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մտքից, իսկ Ստեփան Սաֆարյանն էլ ինչ-որ «գործարքի» մասին է անընդհատ խոսում...