ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է


Չնայած շատերը հերքում են լուրերը, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ, այնուամենայնիվ գեներալի շրջապատում այս օրերին շատ հետաքրքիր իրարանցում է սկսվել: Ոմանք արդեն Վաղարշապատում ցուցակներ են կազմում, այցելում են ապագա ընտրողների տները, իսկ գեներալի որդի քաղաքապետն էլ դարձել է շատ բարյացակամ, ավելացրել է քաղաքացիների ընդունելությունների թիվը, լսում է մարդկանց, խոստանում օգնություն ցուցաբերել... Գեներալին մոտ կանգնած աղբյուրներից մեկն էլ փոխանցեց, որ գեներալը կամենում է պատգամավոր դառնալ` լուծելու համար երկրապահներին հուզող խնդիրները: Ուրեմն, Էջմիածնում սպասվում է եռուն ու կրակոտ նախընտրական շրջան: Կրակոտ բառի արմատը կրակն է` չմոռանանք հիշեցնել...