«ԽՈՒՃՈՒՃԻՆ» ԳՑԵԼ ԵՆ


«Խուճուճ Էդոն»` Էդուարդ Մադաթյանը, ով զբաղեցրել է նախարարի պաշտոն, իսկ հետո էլ մեղադրվում էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ, վերջերս անդամագրվել է ՕԵԿ-ին` հույս ունենալով, թե պատգամավոր է դառնալու: Հանուն այդ մեծ ցանկության` նա մեծ ծախսեր է արել «Օրինաց երկրի» համար. գրասենյակներ է կահավորել, անգամ գումարներ ներդրել` ապագա ընտրարշավի կազմակերպման համար: Սակայն օրերս պարզ դարձավ, որ երկրի Նախագահը հրահանգել է կուսակցություններին` զերծ մնալ գործարարներին խորհրդարան բերելու մտադրություններից: Հիմա, փաստորեն, «Խուճուճ Էդոն» կարող է ՕԵԿ-ի կողմից գցված համարվել, քանի որ նրա անունը, բնականաբար, չի ընդգրկվի ՕԵԿ-ի համամասնական ցուցակում: Այս իրավիճակը վատ է տանում նաև Արթուր Բաղդասարյանը, քանի որ նա հույս ուներ մեծ գումարներ ստանալ գործարար թեկնածուացուներից...