Օմար Շարիֆն այնքան էլ ասպետ չէ


Դոհայում կայացած «Տրայբեկա» կինոփառատոնից հետո լուսանկարվելիս` Եգիպտոսի հռչակավոր կինոդերասանը ապտակել է իր արվեստի երկրպագուներից մեկին: Ծանրումեծ անցնելով կարմիր ուղեգորգով, Շարիֆը կանգ է առել լուսանկարիչների առջև: Պահը չկորցնելով, արտիստին սիրահարված կանայք աճապարել են հայտնվել նրա կողքին` կինոլեգենդի հետ «պահը հավերժացնելու»: Մինչ այդ հրեշտակային ժպիտով արտիստն անսպասելիորեն ապտակել է իր դիմաց կանգնած աղջկան` բացականչելով` - Դե, սպասիր: Հետո նա ջղային բացատրել է, թե աղջիկը խանգարել է իրեն: Մի քանի վայրկյանից նա երևի վերագտել է ինքնատիրապետումը և «կպչուն» երկրպագուհուն թույլ է տվել իր հետ լուսանկարվել. աղջիկն էլ ժպտացել է ու կանգնել նրա կողքին, բայց շփոթմունքը թաքցնել չի կարողացել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Օմար Շարիֆն ազատություն է տալիս ձեռքերին: 2005¬ին մի խոսքակռվից հետո նա հարվածել էր Կալիֆոռնիայի նահանգի Բևեռլի¬Հիլզի ռեստորանի մեքենակայանատեղի աշխատակցի քթին: Լոս¬Անջելեսի քաղաքացիական դատարանի վճռով նա պետք է 450 հազար դոլար վճարեր տուժածին: Սակայն արտիստը հրաժարվել է վճարել տուգանքը: Նրա փաստաբանը վկայակոչել է, թե քանի որ Օմար Շարիֆն ԱՄՆ¬ում սեփականություն չունի, հակառակ նրա կամքի ոչ ոք չի կարող ստիպել` կատարելու դատավճիռը: