Փետրաթափ հավեր


Իսրայելցի սելեկցիոներների նոր ընտրասերումը լավագույն նվեր է խոհարարներին ու տնային տնտեսուհի ներին. նրանք այլևս ստիպված չեն լինի հավ ու աքլոր փետրահան անել: Ճիշտ է, «քաչալ» ածանները տհաճ տեսք ունեն, բայց գիտնականները հավաստիացնում են, որ դրանք մի շարք առավելություններ ունեն իրենց փետրավոր ազգակիցներից: - Անցյալ տարվա շոգերին հազարավոր թռչուններ սատկեցին: Մսատու հավերը շատ են ուտում, ու դրանից ավելի շատ են շոգում: Հավելումն` տաքացնող փետրածածկույթը և սեփական մարմնի 420 ջերմությունն ու դրսի ջերմաստիճանը: Ու եթե տապ եղանակին դրսում օդափոխիչներ չլինեն, նրանք սատկում են,¬ բացատրել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիգդոր Կոհաները: Նա պատմել է, որ անփետուր հավեր ստանալու ուղղությամբ իրենք աշխատել են բավական երկար տարիներ: Նրա հավաստմամբ` նման որակափոխությունը հիվանդություն չի. նորաստեղծ ճուտիկները թեկուզ վայրի տեսք ունեն, բայց լիովին առողջ են: Մնում է` կենդանիների պաշտպաններին համոզել, որ այս փորձարարությունը ծաղր չէ, իսկ քահանաներին ապացուցել, որ այդ հավերը շեղված չեն (նշել է «Վեստի» հեռուստաալիքը):