Ի՞նչ է հուշում Ձեր ավտոմեքենայի համարը


Առավել ևս` եթե ինքներդ եք ընտրել այդ համարանիշը: Մեքենահամարի այս թվագուշակը կազմողները հավատացնում են, որ փոխադրամիջոցի թվերով կարող եք իմանալ, թե այն կնպաստի՞ դրամական միջոցներ ձեռքբերելուն, թե՞ ոչ: Ինչպես նաև` դրանով ո՞ր ճամփորդություններն ավելի հաջողակ կլինեն: Հաշվարկի սկզբունքը նույնն է. գումարում եք համարանիշի միայն թվերը (տառերը, բնականաբար, «խաղից դուրս» են), ստացված երկնիշ գումարի թվերը ևս գումարում եք իրար` մինչև ստացվի միանիշ թիվ: Դիցուք 532 SS 98¬ը հաշվարկվում է` 5+3+2+9+8=27, 2+7=9: Հաշվեցի՞ք: Ուրեմն տեսնենք, թե ինչ է խոստանում Ձեր մեքենան: 1. Այս վերջնագումարն ունեցող մեքենայով կարող եք գործուղումների մեկնել, այդ թվում և արտասահման: Ձեր մեքենայի համարը բարեհաջող ազդեցություն ունի Ձեր գործնական ակտիվության վրա, նպաստում է խոշոր պայմանագրեր ու համաձայնագրեր կնքել. 2. Այս թիվն առավել օգտակար կլինի ստուգող, վերահսկող կազմակերպությունների աշխատակիցների համար: Այդ համարանիշով ավտոմեքենայով ավելի հաջողությամբ կընթանան օբյեկտների, տեղամասերի ստուգումները: 3. Թվային այս հանրագումարն ունեցող մեքենայի տիրոջ համար առավել նպաստավոր կլինի վարկեր ստանալու և վարկեր հատկացնելու գործունեությունը: 4. Եթե Դուք ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչ եք և ֆինանսական դժվարություններ ունեք, ուրեմն այս ավտոմեքենան հենց Ձեզ համար է: Այն կնպաստի Ձեր նյութական վիճակի բարելավմանը. դրա շնորհիվ Դուք կարող եք չշեղվել և հանգիստ ստեղծագործել: 5. Այս թիվը հուշում է, որ Ձեր մեքենայով կարող եք հեռավոր ճամփորդությունների մեկնել: Վստահորեն կարելի է ասել, որ Ձեր ցանկացած ուղևորությունը` ցանկացած նպատակով, հաջողությամբ կպսակվի: 6. Այս մեքենայով լավ է երթևեկել ընտանիքի հետ: Դրա շնորհիվ կբարելավվի Ձեր տան մթնոլորտը, իսկ նյութական բոլոր խնդիրներն արագորեն կլուծվեն: 7. Այս համարը վայել է այն մարդկանց, ովքեր վարժվել են հույսը միայն իրենց վրա դնել: Հենց միայնակ էլ Դուք կարող եք Ձեր կյանքն ապահովել հաջողությամբ և ունեցվածքով: 8. Այս մեքենայով Դուք կարող եք շահավետ գործարքներ կատարել և բարվոքել Ձեր նյութական վիճակը: Մանավանդ` եթե Ձեր աշխատանքը կապված է անշարժ գույքի հետ: 9. Եթե Ձեր գործունեության ոլորտն առնչվում է արդարադատությանը (կամ իրավակարգին), ուրեմն Դուք գտել եք ավտոմեքենայի իդելական համարանիշ: Այդ մեքենայով վստահորեն կարող եք նաև ցանկացած խնդրով հասարակական հիմնարկներ գնալ: