Փետրաթափ հավեր


Իսրայելցի սելեկցիոներների նոր ընտրասերումը լավագույն նվեր է խոհարարներին ու տնային տնտեսուհիներին. նրանք այլևս ստիպված չեն լինի հավ ու աքլոր փետրահան անել: Ճիշտ է, «քաչալ» ածանները տհաճ տեսք ունեն, բայց գիտնականները հավաստիացնում են, որ դրանք մի շարք առավելություններ ունեն իրենց փետրավոր ազգակիցներից: - Անցյալ տարվա շոգերին հազարավոր թռչուններ սատկեցին: Մսատու հավերը շատ են ուտում, ու դրանից ավելի շատ են շոգում: Հավելումն` տաքացնող փետրածածկույթը և սեփական մարմնի 420 ջերմությունն ու դրսի ջերմաստիճանը: Ու եթե տապ եղանակին դրսում օդափոխիչներ չլինեն, նրանք սատկում են,¬ բացատրել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիգդոր Կոհաները: Նա պատմել է, որ անփետուր հավեր ստանալու ուղղությամբ իրենք աշխատել են բավական երկար տարիներ: Նրա հավաստմամբ` նման որակափոխությունը հիվանդություն չի. նորաստեղծ ճուտիկները թեկուզ վայրի տեսք ունեն, բայց լիովին առողջ են: Մնում է` կենդանիների պաշտպաններին համոզել, որ այս փորձարարությունը ծաղր չէ, իսկ քահանաներին ապացուցել, որ այդ հավերը շեղված չեն (նշել է «Վեստի» հեռուստաալիքը): Բրիտանիայի գիտնականները գտնում են, որ աղջկա դիմագծերով հնարավոր է որոշել նրա մայրական բնազդների ուժը, ու դրանից ելնելով` նաև նրա ապագա երեխաների քանակը (տեղեկացրել է The Times of India¬ն): Սենթ¬Էնդրյուսի համալսարանի հետազոտողները փորձարարությամբ պարզել են, որ որքան մեղմ ու կանացի դիմագծեր ունի կինը, այնքան ավելի շատ երեխաներ ունենալ է նա երազում: Ըստ փորձագետների` մեծ ընտանիքի մայրը սովորաբար ունենում է փոքր, թեթևակիորեն վեր ցցված քիթ, մեծ աչքեր և ուռուցիկ շուրթեր: Այս դիմագծերը հուշում են, որ իրենց տիրուհին ցանկանում է 4 և ավելի զավակներ ունենալ, որոնց համար ինքը լավագույն մայր կլինի: Սրա հակապատկեր արտաքինով աղջիկները սովորաբար բավարարվում են 1 երեխայով և առանձնապես չեն փայլում իրենց մայրական հատկանիշներով: - Որքան բարձր է էստրոգենի մակարդակը, այնքան մեծ է այդ կնոջ` շատ երեխաներ ունենալու ցանկությունը: Մենք զարմացել էինք, թե որքան արտահայտիչ էր այդ փոխկապակցվածությունը,¬ հետազոտությունների արդյունքները մեկնաբանել է համալսարանի լաբորատորիայի աշխատակցուհի Միրիամ Լո Սմիթը: