lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դիմելու են բախտագուշակներին, որ «քանդեն» թուղթ ու գիրը Հայ և թուրք հասարակություններն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը իրենց իշխանություններին թուղթ ու գիր են արել: Ոճի առանձնահատկություն Քաղաքական «կոմպոզիտոր» Լևոն Տեր-Պետրոսյանի «երաժշտության» մեջ գերիշխողը պաուզաներն են: Երգելու ժամանակը և կարդալու ժամանակը - ՀՅԴ (երգում են).- «Սարերից իջան մի խումբ ձիավոր»: - Սերժ Սարգսյան. «Որ անհրաժեշտություն լինի էդ ձիավորներին մենք էլ կմիանանք, բայց այսօրվա դրությամբ խորհուրդ կտայի վերընթերցել Սերվանտեսի անմահ վեպը»: Ախր, ոչ թե ամուսնական, այլ տնտեսական հարաբերություններ ենք հաստատում Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայերի և թուրքերի «կենսաբանական» անհամատեղելիության մասին պնդումները հաստատելու կամ հերքելու նպատակով` ամերիկացի բժիշկների հետ համատեղ կատարվում են հայերի և թուրքերի արյան, մեզի և… այլնի անալիզներ: Տեղական արտադրողի տրտունջը Երբ թուրքերի հավերն ու ձվերը «ներխուժեն» Հայաստան, մեր աքլորներին ի՞նչ պատասխան ենք տալու: Գործընթացը «կաղում» է թյուրըմբռնման պատճառով ՏեղեԿԱՏՎԱԿԱՆ տեխնոլոգիաների զարգացումից շահելու են ոչ թե տեղական կատուները` այլ պետությունը` պարզաբանում են կառավարությունից: Իշխանությունները չեն ցանկանում Ճոյտին «վերագտնել» Ըստ շրջանառվող լուրերի` Ճոյտի (Հակոբ Հակոբյան) դեմ հալածանքները շարունակվում են: Պարզվում է, որ նախկին ՀՀԿականին «կորցնելուց» հետո իշխանությունները հայտարարություն են տվել` «համարել անվավեր»: «Ֆազերը գցելու» հավանականություն Քաղաքագետների մեծ մասը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո կարող է տեղի ունենալ «կարճ միացում»: Անկայուն վիճակի հետևանքները Ըստ որոշ վերլուծաբանների` Րաֆֆի Հովհաննիսյանի հակասական վարքը բացատրվում է նրանով, որ արտերկրում ապրող վերջինիս քեռակինը մի օր «լավանում» է, մի օր` «կոմայի» մեջ ընկնում: Դաժան լավատեսություն Էս ճգնաժամի ժամանակ, եթե ժողովուրդը «չմահանա», ուրեմն հաստատ «կապրի»: ՀՀԿ-ի հարցադրումը ՀՅԴ-ին Բա դուք չե՞ք ուզում ավելի կարճ ճամփով «հասնենք Սասուն, մտնենք Վան»: Ռուսաստանը «սարքում» է վրացիների «գլխին» Ըստ ռուս քաղաքագետների` այս խառը ֆուտբոլա-դիվանագիտական խաղերի հետևանքով խաղից դուրս իրավիճակում պետք է հայտնվեն ոչ թե Հայաստանը, Թուրքիան կամ Ադրբեջանը, այլ` Վրաստանը, որն այսօր էլ ապշած ու անօգնական հետևում է, թե ինչպես են փորձում իրեն զրկել մեծ ճանապարհների «ավազակի» և «ծովահենի» կարգավիճակից: Եվս մեկ խոշոր խաղ Էրդողանը Թեհրանում Ահմադինեջադին ասել է. «Մենք կողմ ենք, որ ձեր ուրանը հարստանա, ոչ թե հարուստ ԱՄՆ-ը բոլորին ՈՒՐԱՆա»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ