Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում


ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված ՊՆ Կոլեգիայի հերթական նիստի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետերը, ավիացիոն զորամասերի հրամանատարներն իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեց զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստութ յան կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: