Գամսախուրդիայի որդին մեղադրվում է


Վրաց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի Ծոթներ որդուն անցյալ շաբաթ մեղադրանք է ներկայացվել` կանխամտածված սպանության փորձի համար: Այդ մասին հաղորդել է Վրաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչը. - Գամսախուրդիային մեղադրանք է ներկայացվել Վրաստանի Քր. օրենսգրքի 236 հոդվածի հատկանիշներով (հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում): Ի նշան բողոքի Ծոթնեն հացադուլ է հայտարարել, ինչի մասին լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Քեթևան Բեքաուրին: Մեղադրվողին ձերբակալել են` իր հարևան Դավիթ Բաջելիձեին որովայնի շրջանում հրազենային վնասվածք հասցնելու կասկածանքով: Ի դեպ` նրա հետ միասին հիվանդանոց է տեղափոխվել նաև Գամսախուրդիան, ում գլխին նույնպես վնասվածքներ են եղել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերջինս ոստկանության բաժանմունք, ապա` քննչական մեկուսարան է տեղափոխվել: Վիրահատությունից հետո հարևան Բեքաուրին հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հետ Գամսախուրդիան առնչություն չունի, և նրա գլխին հարվածել են անծանոթ մարդիկ` փողոցում: