Արցախի անկախության տոնը


... Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր£ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի£ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի£ Սիրելի արցախցիներ. դուք պատվով եք բռնել թե° պատերազմի, թե° խաղաղության քննությունը եւ այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին£ Նվիրվել եք` բարեփոխելու ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեությունը, բարելավելու ձեր կյանքը£ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ ողջ հայության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին£ ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ... Մեր աղոթքն է, որ Աստված պահի ու պահպանի Արցախ աշխարհը եւ արցախաբնակ մեր հայորդիներին` հավատավոր մեր ժողովրդին պարգեւելով շենություն ու բարգավաճում եւ երկնառաք հաջողություններ` ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման եւ հայրենանվեր ու հավատաշեն նորոգ արարումների իրականացման: Թող Տիրոջ սերն ու ողորմությունը հովանի լինեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին» ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս