ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ


Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդյունավետորեն քննարկվում է Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Ոմանք չեն ժխտում, որ մի շարք ծրագրերի համար մինչև 100 միլիոն դրամ ֆինանսավորումը, մտավորականներին դեպի ԲՀԿ գրավումը ծառայում են մի նպատակի. ամեն ինչ անել, որպեսզի մինչև ընտրությունները Գ. Ծառուկյանն ունենա հանրային աջակցություն: Կուսակցության գրասենյակում վճռականորեն չհերքեցին ԲՀԿ առաջնորդի նախագահի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու հավակնությունը: Մինչդեռ այս լուրը հաստատեցին կուսակցության վերնախավին մոտ կանգնած աղբյուրներն ու մի շարք արվեստի գործիչներ, ովքեր վերջին շրջանում ակտիվացրել են իրենց շփումները «Բարգավաճ Հայաստանի» հետ: