ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԷԼԻ Է ՀԵՌԱՑԵԼ


Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով խորհրդարան է եկել «Ժառանգության» համամասնական ցուցակով, հեռացել է Հնչակյան կուսակցությունից: Պատգամավորը հերքում է ՍԴՀԿ անդամ լինելու փաստը, սակայն ԱԺ մեր աղբյուրները հավաստիացրեցին, որ սույն պատգամավորը վերջին շրջանում խորհրդարանում հանդես էր գալիս որպես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ` հայտարարելով «Ժառանգությունից» իր հեռանալու մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից հեռանալուց հետո, Վարդան Խաչատրյանը եռանդուն ելույթներ էր ունենում Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքներին, իսկ դրանից առաջ էլ Գյումրու քաղաքապետի ընտրություններում պաշտպանում էր ԲՀԿ-ական թեկնածուին...