Հա՞ որ...


Հանրահայտ ընտանիքները կուսակցություններին վերաբերվում են յուրովի: Նրանք մերթ դժբախտություն են համարում տվյալ քաղուժի գոյությունը, մերթ սկսում են հնարավորն անել` ինքնասոսնձվելով տվյալ կուսակցությանը` իրենց որոշակի նպատակներն իրագործելու: Էջմիածնեցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով հանրահայտների շարքն է անցել անգործությամբ խորհրդարանում փայլելու, առավել քան տարօրինակ հայտարարությունների, ինչպես նաև անխնա կերպով ՕԵԿ¬ին քննադատելու շնորհիվ, առայժմ հերքում է «Օրինաց երկրին» անդամագրվելու իր որոշումը: Նա հավաստիացնում է, որ միայն իր տղան է ընկերների հետ միասին ՕԵԿ¬ին անդամ դարձել, իսկ ինքը շարունակում է Հանրապետական մնալ: «Ճոյտը» հայտարարել է, որ եթե ՀՀԿ¬ն որոշի ու իրեն գործուղի կոալիցիոն գործընկերոջ գրասենյակ, ապա ինքը «Նժդեհի գաղափարախոսությունը ՕԵԿ¬ականների մեջ մտցնող դասախոսություն կկարդա»: Կարելի է ենթադրել, որ «դասախոս» Հակոբի ազդեցությունն անգամ իր տանն է փոքր: Այլապես նախքան ՕԵԿ գործուղվելը, նա առաջին պարապմունքը սեփական որդու հետ կանցկացներ` նրան նժդեհականություն ուսուցանելու ազնիվ նկատառումներով: Մնում է ճշտել նժդեհականության նրա ընկալումները: Համ էլ` ՕԵԿ¬ը կուսուցանվի՞