Ռուսական հետք` Վրաստանի պայթյունում


Ամերիկյան հետախուզության աշխատակիցները գաղտնի զեկույցում եզրակացություն են ներկայացրել, որ անցյալ տարի Վրաստանում հերթական պայթյունների (ներառյալ` ամերիկյան դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցածը) «թիկունքին» կարող է լինել ռուսական հետախուզության սպա: Սակայն ամերիկյան օբյեկտների վրա հարձակման նպատակով դավադրության ապացույցներ չկան (գրել է The New York Times¬ը): - Ըստ երևույթին զեկույցը հռչակում է, որ պայթյուններն ավելի շուտ պայմանավորված են Ռուսաստանի և Վրաստանի, քան` Ռուսաստանի և ԱՄՆ¬ի հարաբերություններով,¬ ասել է հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրը, ով նախընտրել է չներկայանալ: Նա մասնավորեցրել է, թե ամերիկյան դեսպանատան մերձակայքում կատարված պայթյունն, ամենայն հավանականությամբ «փորձ էր վնասել-ցավեցնել վրացական կողմին, այլ ոչ թե Միացյալ Նահանգներին»: Վրաց ոստիկանությունը հայտարարում է, որ այդ պայթյունի կազմակերպմանը մասնակից է պետական հետախուզական վարչության սպա, մայոր Եվգենի Բորիսովը: Անցյալ շաբաթավերջին ամերիկացի սենատոր Ջոն Քայլը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «քանի դեռ քննված չէ Վրաստանում պայթյունը, Ռուսաստանի հետ հարաբերություն ների «լիաբեռնումը» պետք է դադարեցվի»: