ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր: