Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պատասխանը News.am լրատվական կայքի հարցին


Հարց - Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն է տպագրվել, թե իբր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է, նա երկարատև բուժման կարիք ունի և առաջիկայում արձակուրդ է գնալու: Նշված է, որ խոսակցություններ կան, թե պատերազմի ժամանակ նրա ստացած վերքն ակտիվացել է: Ինչպե՞ս է իրեն զգում Պաշտպանության նախարարը: Պատասխան - Այդ նույն հրապարակման մեջ ես արդեն մեկնաբանություն էի տվել, ցավոք այն տպագրվել է բառերի որոշակի տեղափոխությամբ, ինչը թյուըմբռնման տեղիք է տվել: Պաշտպանության նախարարի առողջության վատթարացման վերաբերյալ անհիմն լուրեր տարածողներին կցանկանայի հիասթափեցնել և նշել, որ Սեյրան Օհանյանը իրեն շատ լավ է զգում, առողջության վատացում չունի, ազատ ժամանակ զբաղվում է նաև սպորտով: Ինչ վերաբերում է արձակուրդ գնալուն, Սեյրան Օհանյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով արդեն երրորդ տարին է` արձակուրդ չի գնում: