Մարդկությանն անհայտ հրեշ


Ստացվում է` Երկիր մոլորակում մարդկանցից աննկատ ապրող կենդանիներ էլ կան: Աննկատ` ոչ թե փոքր լինելու պատճառով: Շոտլանդական Աբերդինա քաղաքի ծովափին զբոսնելիս, Մարգարետ Ֆլիպենսն ու ամուսինը` Նիկը, զարմացել ու սարսափել են, երբ ալիքներն ափ են նետել մի վիթխարի կենդանի: - Ես առաջինը տեսա նրան: Նույնիսկ չգիտեմ` ինչ անուն տալ դրան: Հավանաբար դա նախապատմական կենդանի է,¬ պատմել է Մարգարետը: Վախեցած ամուսիններն իսկույն օգնության են կանչել առափնյա պահակախմբին: Վերջիններս էլ անհապաղ փորձագետներ են հրավիրել` պարզելու, թե ալիքներն ինչ կենդանու դիակ են ափ նետել: Մասնագետները, սակայն, ոչ մի կերպ չեն կարողանում մարդկությանն ու գիտությանը հայտնի որևէ կենդանու նմանեցնել 9 մետրանոց այդ հրեշին: