Մատուցողուհին մերժել է վարչապետին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ընտանիքի հետ որոշել է հանգստանալ Իտալիայում: Եվ այստեղ գալու առաջին իսկ օրը նրան այնպիսի անակնկալ է մատուցվել, որ այս հանգիստը վարչապետը երկար կհիշի: Մոնտևարկի քաղաքի Dolcenero սրճարանում նա երկու գավաթ սուրճ է պատվիրել և ապշահար եղել մատուցողուհու «ջերմագին» վերաբերմունքից: Ինչպես հետո ինքը` երեսառած Ֆրանչեսկա Արյանին է պատմել` - Ես նրան ասացի «Ինքդ քեզ համար սուրճ լցրու: Ես ժամանակ չունեմ»: Ես շատ զբաղված էի: Բացի այդ պատկերացում չունեի, թե նա ով է: Դժվար է ասել, թե ո՞րն է մատուցողուհու զբաղվածությունը, եթե ոչ` սպասարկելը` անկախ թե ով է սրճարանի այցելուն: Մինչդեռ Ֆրանչեսկայի պահվածքը և տեղական լրագրող Ջուստինո Բոնչիի «արդարացումը» հուշում են, որ «շարքային» զբոսաշրջիկներին կարելի´ է կոպտել. - Նրան ոչ մեկը չէր ճանաչում: Քեմերոնը երկնագույն հասարակ վերնաշապիկով ու կապույտ շալվարով էր: Նա ոչնչով չէր տարբերվում բրիտանացի սովորական զբոսաշրջիկներից,¬ ասել է թղթակիցը: Իսկ լկտիացած մատուցողուհին նույնիսկ վիրավորվե˜լ է` իր անդաստիարակ պահվածքի դիմաց բրիտանացի վարչապետից «թեյավճար» չստանալու համար. - Պարոն Քեմերոնը վճարեց սուրճի համար և ինձ ոչ մի թեյավճար չթողեց: Ես ցնցված եմ. ախր նա այնքա˜ն հարուստ է,¬ վրդովվել է աղջիկը: