ԱՄՆ¬ը մեղադրում է


Բարաք Օբամայի վարչակարգն Իրանի ղեկավարությանը մեղադրել է Ալ¬Քաիդայի հետ կապերի համար (հաղորդել է Associated Press¬ը): Ամերիկյան կառավարության տվյալներով` Իրանը «գաղտնի գործարք» է կնքել ահաբեկչական ցանցի բաժանմունքի հետ, որը զբաղվում է Աֆղանստանում ու Պակիստանում գրոհայիններ պատրաստելու ֆինանսավորմամբ: Այդ բաժանմունքի 6 անդամներ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ճանաչվել են ահաբեկիչներ: Մասնավորապես, համաձայն ֆիննախի հայտարարության` պաշտոնական Թեհրանի գիտությամբ` 6 տարվա ընթացքում Իրանում ոմն Էզեդին Աբդել-Ազիզ Խալիլի առաջնորդությամբ գործել է խմբավորում, որի միջոցով Պակիստանում Ալ¬Քաիդայի ղեկավարությանը արաբական երկրներում հավաքագրված միջոցներ է ուղարկվել: Նրա հետ մեկտեղ նաև ոմն Աթիյա Աբդ ալ¬Ռահման է ընդգրկվել այն 6 ահաբեկիչների շարքում, որոնց նկատմամբ ամերիկյան կառավարությունը պետք է պատժամիջոցներ կիրառի: Ալ¬Ռամանը Ալ¬Քաիդայի դեսպանորդն է Իրանում` նշանակված Ուսամա բեն Լադենի կողմից: Ինչ վերաբերում է նշյալ 6¬ի հանդեպ կիրառվելիք պատժամիջոցներին, ապա ենթադրվում է, որ կսառեցվեն նրանց վճարային մուտքերն (եկամուտները) ԱՄՆ¬ում և ամերիկյան ընկերություններին ու քաղաքացիներին կարգելվի նրանց հետ որևէ գործ վարել: Ի դեպ, ահաբեկչական գործունեության համար ֆիննախի կողմից մեղադրվող 6 անձանցից և ոչ մեկն Իրանի քաղաքացի չէ: