«Զինավաճառին»` 8 տարի


Չարագործ Բրեյվիկին ապօրինաբար արգելված քիմիական նյութեր վաճառած լեհ գործարարին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: 32-ամյա Լուկասզ Միկուսը մեղադրվում է հասարակական անվտանգությունը վտանգելու համար. նրան սպառնում է 6 ամսից մինչև 8 տարվա կալանք: Արդեն տեղեկացվել է, որ ռումբ պատրաստելու համար քիմիական նյութերն ահաբեկիչը ձեռք է բերել Վրոցլավում տեղակայված լեհական առցանց¬խանութի միջոցով: Միկուսն արդարանում է, որ նույնիսկ չի կասկածել Բրեյվիկի իրական մտադրություններին: