ԻՐԵՆՑ ՏՈՆԸ ՉԷ՞Ր


Առաջին հանրապետության հիմնադրման օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին, որոնց կենտրոնում տոնախմբությունն էր Սարդարապատում, չէին մասնակցում կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» առաջնորդները: Շատերի ուշադրությունը հատկապես գրավեց ՕԵԿ նախագահի բացակայությունը, քանի որ վերջինս, լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, կարծես թե պիտի մասնակցեր պետականությանը նվիրված մեծագույն տոնին: Սակայն, հավանաբար, Արթուր Բաղդասարյանն իրենցը չի համարում Առաջին հանրապետության տոնը, քանի որ իրենք չեն մասնակցել նրա ստեղծմանը և այնտեղ իրենք չեն կառուցել «օրինաց» երկիր: Ըստ որոշ տեղեկությունների, տոնին չմասնակցելու պատճառը եղել է նրա մի շարք կուսակիցների պահանջը` ներկա չգտնվել մի տոնի, որը, ըստ էության, կապակցվում է «բուրժուական Հայաստան» արտահայտությանը...