ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՉԵՆ ԸՆԴԳՐԿԻ


Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մեծ ջանքեր է գործադրում` 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություն ներում ընդգրկվելու Հանրապետականի համամասնական ցուցակ: Նա կամենում է արձանագրել իր քաղաքական «ռեաբիլիտացիան» և ապացուցել, որ միշտ էլ կանգնած է իշխանության բարձր օղակներին մոտ: Սակայն, ինչպես տեղեկացրեցին մեզ, նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է նախկին քաղաքապետի խնդրանքը և նրան առաջարկել` ընտրությունների մասնակցել մեծամասնական ընտրակարգով` առաջադրվելով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի որևէ ընտրատարածքում: