ՀԵՌՈՒ` ԱՉՔԻՑ ՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ


Մայրաքաղաքում տեղի ունեցած` երթուղայինի խոշոր ավտովթարից հետո հատուկ ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև մարզային երթուղիներն սպասարկող գծերը: Պարզվել է, որ մրցույթ կոչվող ձևական միջոցառումներում, գրեթե առանց բացառությունների, դարձյալ ոչ պատահական մարդկանց պատկանող ընկերություներ են հաղթում: Եվ քանի որ մարզային երթուղիներն աչքից և ուշադրությունից համեմատաբար հեռու են, այստեղ շահագործվող մեքենաները շատ ավելի հին են ու վաղուց պիտանի չեն օգտագործման համար: Ասում են, թե սրանցով սկսել են հետաքրքրվել հատկապես մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ կտրուկ աճել են երևանամերձ բնակավայրերից ստացվող բողոքները` օրվա բոլոր ժամերին 10-12 ուղևորի փոխարեն գրեթե կրկնակի ծավալով փոխադրումներ իրականացնելու մասին: Մարդիկ դժգոհել են, որ մեքենաների սակավության պատճառով ստիպված են լինում խցկվել գերբեռնված միկրոավտոբուսներ` «ծալված» մարմնով ու շնչահեղձ լինելով մի կերպ երթևեկելու համար: