1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Մեր երկրի` որպես բարձրորակ ապրանք արտադրողի համբավն աստիճանաբար խամրում է: Տեղական արտադրությունն, իհարկե, հնարավորն անում է ավելիին հասնելու ուղղությամբ, սակայն դրսում չափազանց էժան գնահատվող և ծայրահեղ անորակ տարբեր արտադրատեսակների մեծաքանակ ներկրումն ու լայնորեն սպառումը աստիճանաբար ահագնացող ծավալների է հասնում: Հայրենի խորհրդարանը նոր¬նոր է փորձում սննդամթերքի ներկրումը կանոնակարգող օրենքներ մշակել, իսկ մինչ այդ արտառոց բացահայտումներով է շարունակում առանձնանալ հատկապես մրգի ու բանջարեղենի շուկան: Եթե խոսքը ցիտրուսային մրգերի մասին է, ապա անհայտ է, թե դրանք հատկապես ո՞ր երկրներից են ներկրվում… Իսկ մեզ հայտնի մյուս բարիքների հիմնական մատակարարն, ինչպես հայտնի է, Թուրքիան է: Այս գործին մոտ կանգնածները հավաստիացնում են, որ հարևան երկրից նաև համապատասխան հավելանյութեր են ներկրվում, որոնց գործածությունը հնարավորություն է տալիս թարմ տեսք և «երկարակեցություն» հաղորդել սննդին: Նույնիսկ ներկրողները չեն թաքցնում, որ անհամեմատ էժան ինքնարժեքով Թուրքիայից ներկրվող բանջարեղենը նախքան հասունանալն էլ տարբեր քիմիական և անթույլատրելի ներգործությունների է ենթարկվում: Ինչ վերաբերում է առողջության համար վտանգավոր մրգերի ու բանջարեղենի վաճառքի կանխմանը, ապա նշված շուկաներն ուսումնասիրած և նման հետևության եկած մասնագետները սպառողներին խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել դրսից ներկրվող սննդատեսակներից: Մատնանշելով համապատասխան պաշտոնյաների տեղական առատ բերքի մասին խոստումները: Նրանք խուրհուրդ են տալիս մի փոքր էլ սպասել: