Հարկայինի աչքից չեն վրիպել


Սեփական անշարժ գույքի մեծ քանակն ու համերգների արժեքը ուշադրություն են գրավել, և Դիմա Բիլանի մոսկովյան գրասենյակում հարկային ստուգումներ են կատարվել: Երգչի ներկայացուցիչ Վալենտինա Պոստնիկովան ասել է, որ 2009 թ. Բիլանը վաստակել է ընդամենը 2 միլիոն ռուբլի: Մինչդեռ այդ գումարը նրա մեկ համերգի հասույթն է: Պոստնիկովայի հավաստմամբ` Դաշնային հարկային ծառայության և իրավապահ մարմինների համատեղ ստուգումը միայն անհրաժեշտ, այդ թվում և գրասենյակի վարձակալության փաստաթղթերին ծանոթանալն էր: Նա նախկինում հայտարարել էր, որ երգիչն անցյալ տարի 1 մլն ռուբլի հարկեր է վճարել: Հարկայինները կասկածել են, թե ներկայացված հայտարարագրերում անճշտություններ կան: «Մարկեր» զլմ¬ի աղբյուրը հուշել է, որ ստուգումների պատճառը եկամուտների և ծախսերի անհամապատասխանությունն է եղել: Մասնավորապես, երգիչն իր բոլոր հարազատներին Պոդմոսկովյեում ապահովել է անշարժ գույքով: Բացի այդ, իր համար մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել: Հավելումն` «Եվրատեսիլ-2008»¬ի հաղթողի 45 րոպեանոց ելույթը գնահատվում է 50 հազար եվրո: Ու այս թվերը համադրելով նրա հայտարարագրում նշված տվյալների հետ, ստացվում է, որ 2009¬ին Բիլանը միայն 1 համերգ է տվել: