Լողափին մերսումներն արգելվում են


Իտալիայի լողափերին հաճախ կարելի է տեսնել շրջիկ մերսողների, ովքեր հանգստացողներին մասնագիտացված սրահների համեմատ կրկնակի էժան ծառայություն են առաջարկում: Երկրի իշխանություններն արգելել են լողափային մերսումները: Այդ արգելքն ամրագրող հրամանում նշված է, որ լողափը մերսումների հարմար վայր չէ, իսկ մերսողներն էլ կարող է մասնագետներ չլինեն: Ավելին, դրանց արդյունքում մարդիկ կարող են թիկունքի ցավեր, մաշկային բորբոքումներ ու սնկային հիվանդություններ ստանալ` հիգիենայի բացակայության պատճառով: Ապօրինի մերսումների նկատմամբ վերահսկողություն պետք է սահմանեն Իտալիայի քաղաքային իշխանություններն ու սանիտարական ծառայությունները: Կարգը խախտողների համար նախատեսված է մինչև 2500 եվրո տուգանք: Բայց դե, իտալացիներն էլ մեզ նման հնարամիտ ժողովուրդ են: Եվ լողափային իրենց վաստակից չհրաժարվելով, շրջիկ մերսողները շարունակում են «այցելու» որսալ: