Նորից` հիվանդանոցում


Էստրադային արվեստի երախտավոր Էդիտա Պիեխան նորից առողջական խնդիրներ ունի: Այս անգամ նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր բրոնխիտով: Թոքերի տկարությամբ երգչուհին մանկուց է տառապում. հիվանդացել էր թոքախտով ու դրա հետևանքները պարբերաբար գլուխ են բարձրացնում: Այս անգամ երկու շաբաթ Պիեխայի ջերմությունը չի իջել 40 0¬ից: Նրա արվեստի երկրպագուներն անհանգիստ են, որովհետև երգչուհին ստիպված է հրաժարվել համերգներից: Նա նաև ճնշումից է բողոքում, բայց բժիշկները հավատացրել են, որ դրանից նրա ձայնը չի տուժի: