11 միլիոն` անկողնային անհաջողության համար


Արաբական Միացյալ Էմիրությունների մի քաղաքացի կլորիկ գումար է վճարել կնոջը` սեքսի բացակայության պատճառով: Եվ վճարել է ոչ թե ինքնակամ` կնոջ սիրտը շահելու համար, այլ դատարանի որոշմամբ: Կինը, ում անունն ու ազգությունը չի հրապարակվում, արտասովոր հայց է ներկայացրել Դուբայի դատարան: Նա պահանջել է ամուսնուն պարտավորեցնել` իրեն դրամական փոխհատուցում վճարելու` ամուսնության ընթացքում առողջ անկողնային հարաբերությունների բացակայության դիմաց: Փոխհատուցման չափն էլ վճռվել է 1099 միլիոն դոլար: Զույգն ամուսնացել է 2008 թ.: Կնոջ ասելով` առաջին չորս ամիսներին ամուսինը հրաժարվել է բավարարել իրեն: Տուժողը նաև հայտարարել է, որ հարսանիքից անմիջապես հետո ամուսինը իրեն ստիպել է թողնել աշխատանքը և վերցրել է իր բոլոր զարդերը. իսկ սեռական նորմալ կյանքի բացակայությունը խաթարել է տիկնոջ առողջությունը: - Հաշվի առնելով արաբ ժողովրդի արժեքները և այն խնդիրները, որոնց կանայք բախվում են արաբական աշխարհում, ես երկար ժամանակ լռել եմ և աղոթել` Աստծուն, որ ամեն ինչ փոխվի,¬ պատմել է կինը: Սակայն բոլոր հույսերը մարել են, և նա դիմել է համարձակ այդ քայլին` ամուսնուն դատարան տանել: