Ալիևյան զառանցանքներ


Հեյդարովիչը նորից հիշել է «սկզբունքայնություն» բառը և սեփական ժողովրդի ծագումն ու անցյալը անտեսելով` «արդարամտություն» է խաղում: Bakillar.AZ.-ի տեղեկացմամբ Ալիև կրտսերը հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունների մասին` ընդգծելով, թե ոչ այսօր, ոչ 100 տարի անց Ղարաբաղին անկախություն չի տրվի. - Ադրբեջանը պաշտպանում է իր արդարացի, սկզբունքային դիրքորոշումը` ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտությունում: Որոշ դեպքերում հայկական կողմը փորձում է ժողովրդի ինքնորոշման սկզբունքի իրավունքը ներկայացնել տարածքային ամբողջականության սկզբունքի հետ համատեղ: Բայց դա ընդունելի կարող է լինել միայն տվյալ խնդրից անտեղյակ, քաղաքակա նությամբ չզբաղվող մարդկանց համար,- բարբաջել է Իլհամը` հավելելով մեկ այլ զառանցամտություն ևս. - Ադրբեջանական պետությունը և ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական հողի վրա ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Կատարյալ քոչվորի հոգեբանություն: Տեսնես ասող չկա՞, թե բա ձեր ավագ եղբայր Թուրքիան ինչո՞ւ չի մտածում ուրիշից զավթած տարածքները վերադարձնելու մասին: Տեսնես ի՞նչ «լեզվով» ալիևների ուղեղին կարելի է հասցնել, որ երբ Ղարաբաղը հայոց բնօրրաններից էր, իրենք դեռ նոր-նոր մարդկային տեսք էին ստանում: Ի դեպ, իրենց քմահաճույքները չկատարող բոլորին մեղադրող հեյդարօղլին հիմա նորից հայկական կողմին է մեղադրում` ասելով, որ բանակցությունները ձգձգվում են մեր ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, և, որ, իբր, հայկական կողմը մտադիր է տապալել բանակցային գործընթացը: