Հուշանվերներ` Պուտին ու Մեդվեդև


Ռուս պետպաշտոնյաներն այլևս կարող են ՌԴ ներկա և նախկին նախագահների դիմանկարներով արծաթե մեդալներ կրել: Ինչպես ԾԽ-ին տեղեկացրել են Նախագահի գործերի կառավարչությունից` պետական խորհրդանշաններով հուշանվերների հավաքածուն համալրվել է ռուսաստանյան ղեկավարների դիմապատկերային մեդալներով: Նշյալ հավաքածուում ընդգրկված 13 մեդալների վրա պատկերված են պետության XX-XXI դդ. բոլոր ղեկավարների դեմքերը` սկսած ժամանակավոր կառավարության նախագահ Լվովից մինչև գործող նախագահ Մեդվեդևը: Նրանցից զատ` մեդալները կրում են Կերենսկու, Լենինի, Ստալինի, Խրուշչովի և Գորբաչովի պատկերները: Մեդալի հակառակ երեսին նշված է տվյալ պատկերի տիրոջ զբաղեցրած պաշտոնը, ղեկավարման տարեթիվը և այդ ժամանակների գերբը: Այս «պարգևները» վաճառվում են Պետդումայի, կառավարության, Կրեմլի, Հաշվիչ պալատի և իշխանության այլ մարմինների կրպակներում: