«Ալ-Քաիդա»-ի հետնորդները


Միջազգային ահաբեկչական այս կազմակերպությունը, պարզվում է, չի անտեսում նաև հերթափոխ պատրաստելու խնդիրը: Իրաքի հատուկ ծառայություններն անցյալ շաբաթ երկրի հյուսիսային շրջաններից մեկում ձերբակալել են մինչև 14 տարեկան 4 տղաների: Ահաբեկիչները պատրաստվել են նրանց օգտագործել որպես մահապարտներ: Ձերբակալված դեռահասները եղել են «Դրախտի թռչուններ» անվամբ հայտնի խմբի անդամներ և լավագույնս տիրապետել են արագ դիմափոխվելու վարպետությանը: Ավելին, նրանք մի քանի անգամ մասնակցել են ահաբեկչական գործողությունների: Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, «Ալ-Քաիդա»-ն իր աշխատանքներում օգտագործում է երեխաներին, որովհետև նրանք ավելի քիչ են ուշադրություն գրավում: