Նոր հարձակում է ծրագրում


Անցած հինգշաբթի ազգային անվտանգության հիմնախնդիրներին նվիրված իր հատուկ ելույթում Օբաման հայտարարել է, որ ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումը Միացյալ Նահանգների դեմ նոր հարձակման ծրագրեր է հասունացնում: - Ութ տարուց քիչ ժամանակ է անցել` մեր պատմության մեջ Ամերիկայի դեմ ամենասարսափելի հարձակումից: Մենք գիտենք, որ «Ալ-Քաիդան» ծրագրում է նորից հարձակվել մեզ վրա: Մենք գիտենք, որ այդ սպառնալիքը մեզ հետապնդելու է երկար ժամանակ, և մենք պարտավոր ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` նրան հաղթելու համար,- ասել է Օբաման:- Հիմա թույլ տվեք ուղիղ արտահայտվել. բոլոր դեպքերում մենք պատերազմական վիճակում ենք «Ալ-Քաիդա»-ի ու նրան առնչվող խմբավորումների հետ: Մեզ անհրաժեշտ է արդիականացնել այդ սպառնալիքի դեմ պայքարին նպաստող մեր ինստիտուտները: - Այդ փաստի առնչությամբ վերջին ութ տարիներին ընդունված որոշումները ոչ արդյունավետ են եղել, ոչ էլ` կայուն. ստեղծված համակարգը չի հենվել մեր իրավաբանական ավանդույթների և ժամանակով ստուգված ինստիտուտների վրա: Այն դադարել է որպես կողմնացույց օգտագործել մեր բարոյական արժեքները,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Ինչպես հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` Օբաման ընդգծել է, որ այդ խնդիրները շուտափույթ հաղթահարելու համար ինքը անհրաժեշտ որոշ քայլեր է ձեռնարկել. մասնավորապես, արգելել է տանջանքների ենթարկել ահաբեկչության մեջ կասկածյալներին` հարցաքննելիս և որոշում է կայացրել փակել Գուանտանամոյի ռազմական հենակետը: