Բետոնե «Նոյան տապանն» իհարկե, չի լողա


Միլիարդատեր Քվոք եղբայրները կառուցել են Նոյան տապանի հսկայական նմանակը` իր նախօրինակի չափերով. ինչպես նրանք են ասել` աստվածաշնչյան «հրահանգներով»: Բետոնով ու ապակեթելերով այս կառույցի երկարությունը 450 ֆուտ է (մոտ 138 մետր): Ներսում տեղավորված են 67 զույգ տարբեր կենդանիներ, ինչպես նաև` ռեստորան, ցուցասրահ, մանկական թանգարան և բարձրակարգ հյուրանոց: Ի դեպ, 2007 թ. Green Peace կազմակերպությունը նույնպես տապան է կառուցել, այն էլ` Արարատ լեռան վրա: Սրա նպատակն այն է եղել, որ մարդիկ նախազգուշանան կլիմայի փոփոխման հետևանքով հնարավոր նոր աղետից: