Ուղեղն էլ կարելի է մեծացնել


Մեդիտացիոն մեթոդներով, պարզվում է` հնարավոր է ընդարձակել գլխուղեղի առանձին հատվածների հնարավորությունը. պնդում են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները: Գիտնականները բարձր ճշգրտությամբ մի խումբ մարդկանց գլխուղեղի պատճեններ են կատարել և համեմատել են դրանց պատկերները մեդիտացիայով զբաղվելուց առաջ և հետո: Մեդիտացիայով զբաղվողների գլխուղեղում նկատելիորեն փոխվել են ծավալները, հատկապես ճակատային կեղևի շրջանում և ուղեղի այն հատվածներում, որոնք զգացմունքների արտահայտիչ են համարվում: - Պարբերաբար մեդիտացիայով զբաղվող մարդիկ ավելի հաճախ են դրական զգացմունքներ արտահայտում, տիրապետում են հոգեկան անդորրը պահպանելու ունակությանը և կարողանում են կողմնակի անձանց ներգրավել շրջապատողների հետ հարաբերություններում: Մեր արդյունքները կարող են լույս սփռել այն հարցի վրա, թե ինչո՞ւ են այդ մարդիկ օժտված նման հատկություն ներով,- ասել է բազմաթիվ հետազոտությունների առաջատար մասնագետ Էյլին Լուդերսը: (Տեղեկատվական անկախ գործակալություն)